Սեպտեմբերի 18

Առաջադրանքներ դասարանում

Հաշվիր արտահայտության արժեքը:

1) 32406-2235:5=31959

     42588:7-205·6+960:3=7634

2) Հաշվիր արտահայտության արժքը, եթե a= 648:

     a·4-a:3=2376

     7·a-a:9=4464

3) Արտահայտիր նշված միավորներով:

    5ր 40վ=340   վ

    5օր 18ժ=138     ժ

    7տարի 11ամիս=95     ամիս

     10դար 54տարի=1054      տարի

Լրացուցիչ առաջադրանքներ

1) Գրքի և գրիչի գների տարբերությունը 680 դրամ է: Որքա՞ն արժե գիրքը, եթե գրիչն արժե 120 դրամ:

2) Սոնայի ու Անիի տարիքների գումարը նույնն է, ինչ Հայկի ու Կարենի տարիքներ գումարը: Սոնան 9տարեկան է, իսկ Հայկը 12:Ո՞վ է տարիքով ավելի մեծ` Անի՞ն, թե՞ կարենը, և քանի՞ տարով:

3) Կազմել երեք այնպիսի գործողություններ պարունակող երկու այնպիսի արտահայտություն, որոնց արժեքները հավասար լինեն 250-ի:

Սեպտեմբերի 17

Առաջին օրը դպրոցում

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

անդրանիկ-ռաջին (որդիներից) թիկնեղ-Լայն թիկունքով, թիկնավետ, լայնաթիկունք:

  մտերիմ-Շատ մոտիկ, սրտակից: օտարոտի-Օտար, օտարական: զվարճալի-Զվարճացնող, ուրախ: հաշմել-ներգործական բայ

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։

Դո՛ւրս գրի՛ր գրությամբ և արտասանությամբ տարբերվող երեք բառ։

աթոռ, տանում, սիրում

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Օրինակ՝ ծեր լեդի

դպրոց, տղա, աղջիկ, դասարան, հայրիկ, նախասրահ, դաս։

Դպրոց համար 52: ուժեղ տղա, աղջիկ որը ճաշում է: դասարան 6.1: հայրիկ որը ղմում է: նաղասրահ որտեղ երեխեքը ուրիշ առառկա են պարապում: դաս որը 30 րոպե է:

Սեպտեմբերի 16

Հնչյունաբանություն: Հնչյուն և տառ

Հնչյուն և տառ

Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը կազմված են հնչյուններից: Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում և լսվում է: Հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր հնչյուններ, որոնք երկար են արտասանվում և բաղաձայն հնչյուններ, որոնք չեն կարող երկար արտասանվել:

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, օ(ո), ու, ը, ի, է(ե), ը:

Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

Կարող ես դիտել նաև այս տեսանյութը:

Առաջադրանքներ

    1. Տրված հնչյուններով կազմի՛ր բառեր: Օրինակ՝ տակու – կատու
    արիտ – շունա – ապրին – պուգլա – կօղա – րուհյ – թալիփ Յուրաքանչյուր բառի հնչյունները
  1. արիտ-տարի շունա-աշուն
  2. վերադասավորի´ր այնպես, որ նոր բառ ստանաս:
     ափսե – փեսա
    գեր —երգ
    սարդ —դարս
    նուշ —շուն
    հյուս —հույս
    մուկ —կում
    տեգ —գետ
    ուլ —լու
    թութ —թթու
    1. Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:
    վազ —  վազք, ավազ
    կար —կարագ
    շուն —չ
    բար —և
    հեր —
    որ —ս 
    1. Տրված հնչյուններն այնպես դասավորի´ր, որ բառեր ստանաս:
    Ամիք—քամի
    Ռաթո –թառա
    Ռեձք —քեռձ
    Կաժբա –բաժակ
    Ղնիակ —կաղին
    Քոսխ —խոսք
    Տքիմ —միտք
    Րիպնա –
    Կչակա –

5. հաց-լաց քար-քուր

Սեպտեմբերի 16

Մաթեմատիկական աշխատանք

  1.  Հաշվիր:

ա/ 2184-725+96542-7205 =90796 

 5100:6•200:4=42500

215⋅4:20⋅30=1290

     բ/ 8592-657+124567-72025=60477

      1000:4⋅80:200=100                                                    

      33600:60:70⋅22=

  1.  Արտահայտիր:

            ա/ միլիմետրերով                  բ/ սանտիմետրերով

                 5սմ=50մմ                                                 5մ 50 դմ

                 7մ=70դմ                                                   35դմ 350 սմ

                 5սմ 6մմ 56 սմ                                        25մ 7սմ 257 մ

                 5մ 55սմ 6մմ 81 սմ                                4մ 5դմ 6սմ 96 մ

3) Հաշվիր արտահատության արժեքը, եթե a=3200:

ա/ à+ 308 — 1654=1804

      5⋅a : 40=400

      a+ 3208 — a=9608

      a:40·64=5120

Լրացուցիչ առաջադրանքներ

1 ) ա/Աննան մեկ շաբաթում ավարտեց «Փոքրիկ իշխանը» գրքի ընթերցումը: Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրերին 9–ական էջ: Քանի՞ էջից է կազմված «Փոքրիկ իշխանը» գիրքը:

Լուծում 10+6×9=64 64+10=74

Պատ. 74

 բ/ Սոնան շաբաթվա առաջին երեք օրում կարդաց օրական 12 էջ, կիրակի օրը 14 էջ, իսկ մնացած օրերին՝ 15-ական էջ, և մեկ շաբաթում ավարտեց ընթերցել «Հեքիաթների ընտրանի» գիրքը։ Քանի՞ էջից է կազմված այդ գիրքը:

Լուծում 3×12=36 36+14=50 3×15=45 45+50=95

Պատ. 95

Սեպտեմբերի 15

Автобиография

Я, Аветисян Сергей Максимович, родился 12 апреля в Ереванe. У меня карие глаза и чёрные короткие волосы. Я низкого роста. Я учусь в 4-ом классе образовательного комплекса «Мхитар Себастаци». Занимаюсь спортом, люблю рисовать и петь. Мой любимый цвет-красный, любимое животное-слон. Отец – Аветисян Максим, врач. Он работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Мать – Аветисян Лариса, учительница. Ещё мама отличная хозяйка и прекрасно готовит. Сестра – Аветисян Инна, ученица 10-ого класса образовательного комплекса «Мхитар Себастаци». Брат- Армен Аветисян, студент. Ему 19 лет. У меня прекрасная семья. 

crayon-clipart-funny-14.jpgДополнительное задание: на примере прочитанной автобиографии  

  • имя, фамилия Лео Варданеан  
  • возраст 9 лет 
  • цвет глаз, волос  чёрные и волосы тоже чёрные
  • любимый цвет фиолетовый
  • любимое животное кот  
Սեպտեմբերի 15

Present Simple

1.E Mike loves basketball.

2.B My brother and I go to school at 8 o`clock.

3.D Carlos plays the guitar very well.

4.C We help our mum with the cooking.

5.A I drink milk for breakfast.

6.F My mum wears a uniform at work

Ex. 3

She does not speak Italian. She doesn`t speak Italian.

They do not go to school. They don`t go to school.

We do not swim very well. We don`t swim very well.

He does not watch TV every day. He doesn`t watch TV every day.

You do not live in England. You don`t live in England

Սեպտեմբերի 12

Առաջադրանքներ (դասարանում)

1. Այժմ թիվը ներկայացնենք կարգային միավորների գումարի տեսքով

Օրինակներ՝

654892=600000+50000+4000+800+90+2

3205= 3000+200+5

74856=70000+4000+800+50+6

458=400+50+8

2. Կարգային միավորների գումարը գրենք թվի տեսքով՝

100000+4·10000+2·1000+8·100+6·10+2·1=142862

6հազ․+3հ․+8մ․=6308

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

1․ Տրված թվերը    ներկայացրենք կարգային միավորների գումարի տեսքով․

32689=30000+2000+600+80+9 

256 =200+50+6

159256 =1×100000+5×10000+9×1000+2×100+5×10+6

12505= 1×10000+2×1000+5×100+5

2․ Կարգային միավորների գումարը գրենք թվի տեսքով՝ 

100000+4·10000+3·1000+8·100+7·10+2·1=543872

100000+4·10000+2·1000+6·100+6·10+8·1=142668

4·100000+5·10000+2·1000+7·100+4·10+2·1=452742

3․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

 1)1                          2)1000

3) 300         4)10

4․Թվի գրության յուրաքանչյուր կարգում ամենաշատը որքա՞ն կարգային միավոր կարող է լինել։

1)1                 2)ցանկացած թվով

3) 9        4)10

5․Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրյակների կարգում։ 5 

6․ Քանի՞ կարգային միավոր կա 42576 թվի 4-րդ կարգում։ 2 

7․Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․+2մ․ կարգային  գումարելիների գումարին։ 6052

8․ Ո՞ր թիվն է համապատասխանում   8հազ․+4հ․+2մ․ կարգային գումարելիների գումարին։ 8402

Սեպտեմբերի 12

առաջադրանքներ

Կատարի՛ր առաջադրանքները

1.Գրի՛ր մեկ բառով։

մարդ, որը լողում է լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում վարորդ

մարդ, որը ճամփա է գնում ճամփորդող

մարդ, որն առաջնորդում է առաջնորդ

մարդ, որը որս է անում որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով անցնող

մարդ, որը գնումներ է կատարում գնող

2. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆինների հետաքրքիր սովորության մասին։

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։

Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։

Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։

Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։

3.Իմաստով մոտ բառերը գրի՛ր իրար դիմաց։         

ճախրել           փոթորիկ ճախրել-թռչել

սանդուղք        ձի գագաթ-աստիճան

մարտ               աստիճան մրրիկ-փոթորիկ

մրրիկ               ուրախ պաղ-սառը

զվարթ              սառը նժույգ-ձի

նժույգ               թռչել մարտ-պատերազմ

պաղ                 կատար մեղմ-հանդարդ

մեղմ                 աշխույժ սանդուղք-աշխույժ

գագաթ            պատերազմ

4. Բառարանից օգտվելով, գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Դուրեկան-հաճելի

հարուստ-մեծահարուստ

ծառա-սպասավոր

hայտնի-ծանոթ

աջակցել-օգնել

աղքատ-չունեվոր