Մայիսի 21

Ճամփորդություն դեպի Բուժական

Այսօր մենք դասարանով գնացել էինք Բուժական գյուղ։ Սա մեր երկրորդ ճամփորդությունն էր Բուժական։ Մենք տեղավորվեցինք երթուղայինի մեջ ու գնացինք դեպի Բուժական գյուղ։ Ճանապարհին մենք ուրախ զրուցում էինք և ես ու ընկերներս իմ հեռադիտակով դուրս էինք նայում։ Երբ իջանք, մենք սկսեցինք քայլել ու այդպես հասանք մի լճակի ու փորձեցինք ցատկել այդ լճակի վրայով։ Մեր շուրջը կանաչ դաշտեր էին գույնզգույն ծաղիկներով՝ դեղին, մանուշակագույն, կապույտ։ Հետո հասանք մի դաշտ ու այնտեղ հաց կերանք։ Դրանից հետո բարձրացանք սար ու սկսեցինք գեղեցիկ ծաղիկներ հավաքել։ Մեր հավաքած ծաղիկները դրեցինք կուժի մեջ, երգեցինք, պարեցինք ու պատրաստվեցինք վերադառնալ։ Ճանապարհին մենք նորից անցանք այդ լճակը ու գնացինք առաջ։ Հետո նստեցինք մեր երթուղայինը և լավ տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

 Շատ հավես օր էր։


Posted 21 Մայիսի, 2024 by leovardanyan in category Ճամփորդություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*