Մայիսի 21

Ճամփորդություն դեպի Բուժական

Այսօր մենք դասարանով գնացել էինք Բուժական գյուղ։ Սա մեր երկրորդ ճամփորդությունն էր Բուժական։ Մենք տեղավորվեցինք երթուղայինի մեջ ու գնացինք դեպի Բուժական գյուղ։ Ճանապարհին մենք ուրախ զրուցում էինք և ես ու ընկերներս իմ հեռադիտակով դուրս էինք նայում։ Երբ իջանք, մենք սկսեցինք քայլել ու այդպես հասանք մի լճակի ու փորձեցինք ցատկել այդ լճակի վրայով։ Մեր շուրջը կանաչ դաշտեր էին գույնզգույն ծաղիկներով՝ դեղին, մանուշակագույն, կապույտ։ Հետո հասանք մի դաշտ ու այնտեղ հաց կերանք։ Դրանից հետո բարձրացանք սար ու սկսեցինք գեղեցիկ ծաղիկներ հավաքել։ Մեր հավաքած ծաղիկները դրեցինք կուժի մեջ, երգեցինք, պարեցինք ու պատրաստվեցինք վերադառնալ։ Ճանապարհին մենք նորից անցանք այդ լճակը ու գնացինք առաջ։ Հետո նստեցինք մեր երթուղայինը և լավ տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

 Շատ հավես օր էր։

Ապրիլի 27

Դեպի Իրինդ գյուղ

Այսօր մենք դասարանով գնացինք դեպի Իրինդ գյուղ: Առավոտյան մենք նստեցինք ավտոբուս ու գնացինք Իրինդ գյուղ: Ճանապարհին մենք երգեցինք երգեր և ուրախ անցկացրեցինք մեր ժաման նակը: Երբ մենք հասանք, իջանք ավտոբուսից և գնացինք Իրինդ գյուղի դպրոցը: Այնտեղ մենք ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ: Դրանից հետո դուրս եկանք դպրոցից, հաց կերանք ու գնացինք եկեղեցի: Հետո մենք գնացինք Իրինդ գյուղի ամրոց: Այնտեղ տեսանք մեծ քարեր, որոնք շատ հին էին: Այնտեղ երգեցինք, պարեցինք, տեսանք մի հատ էլ եկեղեցի, բայց այն փակ էր: Հետո մենք վերադարձանք դպրոց:

Շատ հավես օր էր:

Մարտի 20

Փայտի թանգարանում

Մենք այսօր դասարանով գնացինք փայտերի թանգարան: Այնտեղ մենք տեսանք Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթի արձանը: Կար նաև Հաղթանակի պարի ու Կոմիտասի արձանը:

Թանգարանում մենք տեսանք փայտից պատրաստած շատ առարկաներ, օրինակ շատ մեծ փայտե գդալ, փայտից փոքր նավ, և ուրիշ սիրուն բաներ: Թանգարանի աշխատողները մեզ հարցեր տվեցին, մենք պատասխանեցինք: Հետո մենք խաղ խաղացինք, որտեղ պետք է ծառերի անուններ ասեինք և այնտեղ կային շատ սիրուն նախշեր:

Շատ հետաքրքիր օր էր:

Նոյեմբերի 7

Ճամփորդություն դեպի Ջրվեժ  

Այսօր դասարանով գնացել էինք ճամփորդության Ջրվեժի անտառապարկ։ Դպրոցում նստեցինք ավտոբուսը և ուրախ տրամադրությամբ գնացինք։

Երբ իջանք, քայլելով գնացինք զբոսնելու անտառում։ Աշնանային  շատ սիրուն բաներ տեսանք, նկարվեցինք, հաց կերանք, խաղացինք դեղին տերևներով։ Հետո բոլորս թղթի վրա նկարեցինք աշուն։ Գնդակով խաղացինք, հետո երգեցինք ու դպրոց վերադարձանք։